Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Խրոնիկ հոգնածություն. ինչպես ազատվել

Խրոնիկ հոգնածություն. ինչպես ազատվել

Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա: Մասնավորապես ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը: LN-ն առաջարկում է ինքնաբուժման մի քանի տարբերակներ, որոնք կարելի է պարզապես փորձել, բայց բժշկին այցելել եւս պետք է:

 

Շրջակա միջավայրի փոփոխում

 

Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները:  Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ: Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների:  Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից:

 

Քնի ճիշտ  ռեժիմ

 

Մանրամասն հետևեք Ձեր քնելու ռեժիմին: Սովորեցրեք Ձեզ քնել 23.00-ից շուտ, իսկ լավագույն տարբերակն ավելի շուտ պառկելն ու քնելուց առաջ մի փոքր ընթերցանությամբ զբաղվելն է:

 

Զարթուցիչը դրեք 15 րոպե շուտ, որպեսզի արթնանալուն պես վեր չթռչեք անկողնուց, այլ կարողանաք մի փոքր պառկել, օրգանիզմը արթնացնել անկողնում:

 

Սպորտային ծանրաբեռնվածություն

 

Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան: Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը: Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին: 

 

Ճիշտ սննդակարգ

 

Պետք է ճիշտ սննդակարգ պահել, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա:  Ձեր սննդակարգում ավելացրեք ձկան յուղոտ տեսակները: Մասնագետների կարծիքով՝ դա  դրական ազդեցություն է ունենում ուղեղի քիմիական բալանսի վրա և օգնում է ազատվել գլխացավերից:

Սկզբնաղբյուր. http://www.ladynews.am/
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ